«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Մարզական խաղեր՝ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում

Մարզական խաղեր՝ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում
05.05.2015 | 14:37

Մայիսի 5-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցում շախմատի մրցաշարով մեկնարկել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվում են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Խաղերին մասնակցում են 14 բուհի ուսանողներ։

«Միջբուհական մարզական խաղեր 2015»-ը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Մարզական խաղերն անցկացվում են ՀՀ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում և նպատակ ունեն զարգացնել մի շարք սպորտային ձևեր, ամրապնդել ուսանողների ֆիզիկական կարողություններն և առողջությունը, ինչպես նաև նպաստել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերում մարզական ակումբների ստեղծմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծել է, որ ոչ պետական բուհերը հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոչ պետական բուհերի ուսանողների համար, որտեղ առանձնահատուկ տեղ ունեն մարզական միջոցառումները։ Դրանց միջոցով և՜ առողջ ապրելակերպ են քարոզում, և՜ կարևորում սպորտի նկատմամբ վերաբերմունքը։ Կարեն Ավագյանը նաև նկատում է, որ Հայաստանում ուսանողական սպորտը զարգացում է ապրում, և ոչ պետական բուհերում սովորողներն անմասն չպետք է մնան այդ գործընթացներից։
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը տեղեկացրել է, որ արդեն 2-րդ տարին է, որ Երիտասարդական հիմնադրամի հետ կազմակերպվում են միջբուհական սպորտային խաղեր։ Նա նշում է նաև, որ ոչ պետական բուհերն ունեն մարզադահլիճների խնդիր, և ինչ-որ առումով ուսանողները կտրված են մարզական խաղերից։ Սակայն վերլուծելով նախորդ տարվա համանման ծրագրի արդյունքները՝ Արմինե Բարսեղյանը նշել է, որ շատ ոչ պետական բուհերում ձևավորվել են որոշ մարձաևերի թիմեր։

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ